ԼՀԿ շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

ԼՀԿ շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
ԼՀԿ շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «ԼուսավորՀայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «ԼՈՒՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Այդ մասին տեղեկացնում են ԼՀԿ-ից՝ հավելելով, որ իրենց ընտրական գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։