Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային կայաններում հասանելի է «Սպայկվաքս» պատվաստանյութը

Այսօրվանից Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կայաններում հասանելի է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը. դրանով վաղվանից կարող են պատվաստվել նաև մարզերում։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը Հայաստանին նվիրաբերել է Լիտվայի կառավարությունը։