Այսօր սպասվում է ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»։