Պեսկով․ Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի ԱՀԾ զեկույցներն երբեք անհիմն չեն

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ, SVR) զեկույցները երբեք չեն լինում անհիմն։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը այդպես է արձագանքել ԱՀԾ-ի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը քաղաքական պատճառներով հրաժարվել է ռուսական հացահատիկի ներմուծումից և նախատեսում է գնել ավելի թանկ ուկրաինական հացահատիկը՝ Եվրոպական միության միջոցներով։

ԱՀԾ-ն այդ քայլը որակել է որպես «Երևանի համբույր», համեմատելով այն Հուդայի համբույրի հետ։