Ավտոմոբիլային բեռնափոխադրումները կարևորագույն դերակատարումն ունեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրում։ Չնայած շրջափակմանը, սկսած 2015թ-ից այն հանդիսանում է առաջատարը բեռների արտահանման և ներկրման ծավալներում առաջ անցնելով երկաթգծային բեռնափոխադրումներին։ Բացի համաշխարհային տենդենցը առ այն, որ ավտոմոբիլային բեռնափոխադրումները գերազանցում են երկաթգծայինին, Հայաստանի պարագայում նպաստող է դառնում նաև երկաթգծային ցանցի սահմանափակությունը ի տարբերություն ավտոմոբիլայինի։
Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առևտրի առաջատար գործընկերը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը և որի հետ սկսած 2015թ-ից տարեկան միջին առևտրաշջանառությունը կազմում է 28% արտաքին ընդհանուր շրջանառությունում։ Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում է ավտոմոբիլային և խողովակաշարային ցանցի միջոցով։ Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ երկաթգծային երկու հնարավոր կապերը շրջափակված են Արցախյան և Աբխազական կոնֆլիկտների պատճառով։
Ներկայումս գործող ավտոմոբիլային երթուղիներն են դեպի հարավ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս ուղղության վրա կարելի է ասել ոչ էական ազդեցություն ունի ապաշրջափակումը, քանի որ առանց այդ ճանապարհների էլ իրականացվում է բեռնափոխադրումներ Մեղրու հատվածով և էական տարբերություն չի առաջանա Նախիջևանով դեպի Իրան ավտոճանապարհի առկայության դեպքում։
Ապաշրջափակումը ազդեցություն չունի նաև դեպի հյուսիս՝ Վրաստան և Ռուսաստան տանող ուղղությունների վրա։
Ադրբեջանի հետ ապաշրջափակումը կարելի է դիտարկել զուտ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության զարգացման շրջանակներում, քանի որ բաց սահմանների առկայության դեպքում ավտոմոբիլային երթուղիները նորից կանցնեն Վրաստանի Վերին Լարսի 748կմ-ով անհամեմատ կարճ ճանապարհով։
Աբխազական ուղղության ապաշրջափակումը նույն պես չի դիմանում մրցակցությանը և ավտոմոբիլային բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհը կշարունակի մնալ Վերին Լարսի ճանապարհը, այն 240կմ-ով երկար է և անցնում է ծովափնյա նեղ-ծանրաբեռնված հատվածով։
Թուրքիայի հետ ապաշրջափակումը նույնպես կարելի է դիտարկել որպես զուտ Թուրքիայի հետ առևտրաշրջանառության հնարավորություն։
Երևան-Մոսկվա ավտոմոբիլային երթուղիները
1․ Երևան – Թբիլիսի – Վերին Լարս – Մոսկվա 2235կմ
2․ Երևան – Թբիլիսի – Սուխումի – Մոսկվա 2475կմ
3․ Երևան – Իջևան – Բաքու – Մոսկվա 2983կմ

Պատասխանատու խմբագիր՝ Վահրամ Թոքմաջյան

















