Մերկելն ու Էրդողանը կհանդիպեն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կմեկնի Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը։

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Սեյբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով մեզ միմյանց հետ կապող բազմաթիվ միջազգային հարցեր կան։ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր գործընկերն է»,-նշել է նա։

Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Մերկելը վերջին անգամ է մեկնելու Թուրքիա որպես Գերմանիայի կանցլեր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։