Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի ու ռուսական ուղղափառ եկեղեցու աջակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ՌԴ-ում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի ու ռուսական ուղղափառ եկեղեցու աջակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք միշտ զգացել ենք ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդի և մեր եկեղեցու նկատմամբ: Այսօր, ինչպես գիտի Ձերդ Սրբությունը, դժվարին ժամանակներ են եկել մեր ժողովրդի և մեր երկրի համար: Մենք հավատում ենք, որ Աստծո և մեր հավատքի օգնությամբ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ, մենք կկարողանանք նաև այս փորձությունը հաղթահարել»,- ասել է Գարեգին Բ-ն Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Կիրիլ Պատրիարքը հոկտեմբերի 12-ին և 13-ին հանդիպումեր է անցկացնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ Ալլահշյուքար Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13-ի հանդիպումը եռակողմ է լինելու:

Աղբյուր՝ Factor.am