4 տարվա հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել Երևանի համար 135 դպրոցը. տեսանյութ

4 տարվա հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել Երևանի համար 135 դպրոցը։ Ճարտարապետական ու դիզայներական լուծումներից բացի 55-ամյա կրթօջախն ամբողջովին հարմարեցված է ներառական կրթությանը։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Ուսուցիչներն ու աշակերտները հին շենքին հրաժեշտ են տվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Կառավարությունն և Ասիական զարգացման բանկն ընդհանուր առմամբ 107 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում 46 դպրոց կառուցելու համար։