Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը գյուղատնտեսության մեջ ունի մեկ խնդիր, և դա գիտելիքի հարցն է։ Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նման կարծիք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում՝ ամփոփելով Արարատի մարզ կատարած այցը։
«Եթե գյուղացիների կողմից բարձրացված խնդիրները լուծենք, միևնույն է դա, կարևոր հարցը չի լուծելու։ Ինչու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա հետևանքով բերքի գինը այնքան է ընկելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի բերքը քիչ է լինելու, այնքան քիչ, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի կարկուտ է տեղալու, մի տարի ցրտահարություն է լինելու, մի տարի երաշտ՝ բոլորը հավասարազոր խնդիրներ են։ Հարցը հետևյալն է, թե որն է այս խնդրի լուծումը։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ լուծումը մտածողության փոփոխության մեջ է»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում Հայաստանում հողի մշակման մշակույթի փոփոխությունը, քանի որ առկա մշակույթով հնարավոր չէ գյուղացին հարստանա կամ բարգավաճի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։