COVID-19-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Այսօր առավոտյան COVID-19-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, Միացյալ շտաբերի ղեկավար, գեներալ Քոլին Լ. Փաուելը։ Այս մասին հայտնել է ամերիկացի պաշտոնյայի ընտանիքը։ Նշվում է, որ նա լիարժեք պատվաստված է եղել։

Զինվորական կարիերայի ընթացքում Փաուելը եղել է նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1987-1989թթ․), ԱՄՆ բանակի հրամանատար (1989), նախագահի աշխատակազմի Միացյալ շտաբերի ղեկավար (1989-1993թթ․)։

Աղբյուր՝ Factor.am