Կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի, այդ թվում՝ «Ադեկվատ» միաբանության անդամների զանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։