Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը լուսանկարներ է հրապարակել Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից՝ գրելով․
«5 զոհ, 12 վիրավոր, 7:04 Թալինից Երեւանի ճամփին։ Զգույշ քշեք»։
Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Կան զոհեր ու վիրավորներ։
