13 վիրավոր հոսպիտալացվել է, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նախարարությունը՝ ավտովթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարությունը՝ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածների առողջական վիճակի մասին․

«Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:

13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են:

Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության»: