Վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն․ նախարարության մանրամասները

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. թարմացված։

Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ»:

Հիշեցնենք, որ այսօր Երեւան-Գյումրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր եւ վիրավորներ։