Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուժեր է տեղակայում Ռուսաստանի սահմանների մոտ.Factor

MOSCOW, RUSSIA – JUNE 19, 2021: Russia’s Defense Minister Sergei Shoigu addresses a plenary meeting during Phase 1 of the 20th conference of the United Russia Party at ExpoCentre before the forthcoming Russian State Duma election, which is scheduled for 19 September 2021. The United Russia Party convened to draft its election strategy and consider candidates. Sergei Karpukhin/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ìèíèñòð îáîðîíû ÐÔ Ñåðãåé Øîéãó íà ïëåíàðíîì çàñåäàíèè íà XX ïðåäâûáîðíîì ñúåçäå ïàðòèè Âñåðîññèéñêîé ïîëèòè÷åñêîé ïàðòèè “Åäèíàÿ Ðîññèÿ” â Öåíòðàëüíîì âûñòàâî÷íîì êîìïëåêñå “Ýêñïîöåíòð”. Ñåðãåé Êàðïóõèí/ÒÀÑÑ

Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Կարենբաուերի հայտարարության։

«Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում մեր սահմաններին։ Ինչպես են նման բաներն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության նախարարը պարտավոր է լավ իմանալ։

Եվրոպայում անվտանգությունը կարող է լինել միայն ընդհանուր ջանքերով՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման։ Բայց այդ հարցի շուրջ իրավահավասար երկխոսությանն այսօր պատրաստ չէ հենց ՆԱՏՕ-ն», – ասել է Շոյգուն։

Նա աղետ է անվանել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «զսպման» ծրագրի իրականացման արդյունքները։ Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի պաշտպանության նախարարը, «Դոյչլանդֆունք» ռադիոկայանի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ՆԱՏՕ-ն Բալթյան և Սևծովյան տարածաշրջանների, այդ թվում ՝ միջուկային զենքով օդային տարածքում Ռուսաստանին զսպելու սցենարների մասին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզ հասկացնել տա Ռուսաստանին, որ դաշինքը պատրաստ է օգտագործել նաև այնպիսի միջոցներ, որ ոչ մեկի մտքով չանցնի հարձակվել, օրինակ՝ Բալթյան տարածաշրջանների կամ Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա։

Քրամփ-Կարենբաուերն ընդգծել է, որ դա ՆԱՏՕ-ի հիմնական գաղափարն է, այն հարմարվելու է Ռուսաստանի ներկայիս պահվածքին:

Այս մասին հայտնում է factor.am-ը: