Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր.ԱՆ

 Կիրակի Երևանում պատվաստումների օր է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմասնակցի պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը ժ.13:00-ին։

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: