«Ձիու պատմությունից» հետո փոխնախարար Ռուբինյանը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավեճից

«Ձիու պատմությունից» հետո փոխնախարար Ռուբինյանը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավեճից
«Ձիու պատմությունից» հետո փոխնախարար Ռուբինյանը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավեճից
Հեղինակ MediaLab

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ բանավեճից` «ձիու պատմությունից» հետո: Այս մասին Ռուբինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Մի քանի օր առաջ համաձայնել էի Շանթի եթերում այսօր երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի։

Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,-իր գրառման մեջ նշել է Ռուբինյանը։