11 և 19 տարեկան քույրերին անգիտակից գտել է մայրը․ ի՞նչ են պատմում հարևանները Կարբիի ողբերգական դեպքից․ Factor.am․ տեսանյութ

Երեկ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում տեղի ունեցածը ցնցել է գյուղացիներին․ 11 և 19 տարեկան քույրերը, նախնական տվյալներով, մահացել են գազի արտահոսքի հետևանքով, գրում է Factor.am-ը։

Դեպքը տեղի է ունեցել Կարբիի 3-րդ փողոցում գտնվող տանը։ Համագյուղացիները, հարազատները հավաքվել էին տան մոտ․ նկարահանել չթույլատրեցին, բայց կադրից դուրս որոշ մանրամասներ պատմեցին։

Ընտանիքի հայրն արտերկրում է, մայրը որդու հետ խնձորի բերքահավաքի է եղել, տուն է վերադարձել երեկոյան, ավագ դստեր նշանածի հետ և աղջիկներին հայտնաբերել խոհանոցում՝ անգիտակից վիճակում։