Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին (տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին (տեսանյութ)
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին (տեսանյութ)

Այսօր 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին, տեղեկացնում է aravot.am-ը : Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել նրա եւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին՝ ովքեր հավակնություններ էին դրսեւորել Սիլվա Համբարձումյանին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի նկատմամբ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Սյունիքի մարզպետին Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր նաեւ միլիոնավոր սարքավորումներ «գողանալու» մեջ:

Ըստ ականատեսների, Սուրեն Խաչատրյանը մտնելով «Մարիոթ» հյուրանոց եւ ֆոյեում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ մոտեցել է, ոտքով հարվածել վերջինիս, ապա հարձակվելով հանկարծակիի եկած կնոջ վրա՝ հարվածների տեղատարափ է տեղացել: Սիլվա Համբարձումյանն այս փաստի առիթով դիմել է ոստիկանապետին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի «հերոսական կեցվածքը»:

Տէսանյութը slaq.am http://www.youtube.com/watch?v=nySLL_7ULd8&feature=player_embedded

© Medialab.am