Արտաշատի Բժշկական Կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Էլեկտրոնային մամուլում տեղ գտած ‹‹Արտաշատի բժշկական կենտրոնը իրավապահների թիրախում. 30-50 հազարի դիմաց պատվաստման կեղծ քարտեր›› հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ Արտաշատի բժշկական կենտրոնի և պոլիկլինիկայի ղեկավարությունը որևէ առնչություն չունի ու համաձայնություն չի կարող տալ ցանկացած կեղծիքի իրականացման, այդ թվում՝ պատվաստման կեղծ քարտեր տրամադրելուն:
Ասենք նաև, որ հոդվածում նշված Ռեբեկա Վոլոդյայի Գրիգորյանը չի հանդիսանում <<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի գործավար։
Ընդգծենք՝ կենտրոնի տնօրինությունը խստորեն դատապարտում է այսօրինակ բոլոր երևույթները, համոզված ենք, որ ընթացող քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»: