Հայտնի է Տիգրանաշենի ոլորաններում վթարից զոհվածի ինքնությունը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել է ձորը. վարորդը՝ 1999 թ. ծնված Լև Սակոլնիկը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: Ինչպես ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։