Վթար Երևան-Սևան ճանապարհին․ վարորդը մահացել է

Փետրվարի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի բնակիչ 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին իր վարած «Մերսեդես»-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշներին և տեղում մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: