Մոսկվացիները կարող են 70 կետերում կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել

Մոսկվացիները կորոնավիրուսի անվճար Էքսպրես-թեստավորում կարող են անցնել 70 կետերում, հայտնում է Մոսկվայի քաղաքագլխի պորտալը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշվում է, որ քաղաքում ընդլայնվում է էքսպրես-թեստավորումը, որը ցույց է տվել իր արդյունավետությունը:

«Կարելի է դուրս անցնել mos.ru, տեսնել այդ կետերի հասցեները, և նրանք, ովքեր չեն ցանկանում գնալ պոլիկլինիկալ, կարող են գալ, անցնել Էքսպրես-թեստը և ստուգել իրենց կասկածները, եթե կան հիվանդության որոշ նշաններ։ Կամ պարզապես գալ և համոզվել, որ առողջ են»,- մեջբերում է կայքը քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։

Նշվում է, որ ավելի վաղ բացված 50 կետից բացի, այժմ էքսպրես-թեստը կարելի է հանձնել ամեն օր պետական ծառայությունների 15 կենտրոններում, ինչպես նաև մետրոյի 6 կայարանների նախասրահում։

Պորտալը հավելում է, որ թեստը կարելի է հանձնել նաև ոչ աշխատանքային օրերին: