Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր պետք է անցկացներ իր առաջին պարտիան շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Սակայն հայազգի շախմատիստը բարձր ջերմություն է ունեցել բժշկական ստուգման ժամանակ, ինչի պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը: Այս մասին ասված է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ չնայած Արոնյանն իրեն լավ է զգում, սակայն այլ մարզիկների անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել, որ նա դուրս կմնա առաջին խաղից և լրացուցիչ թեստ կհանձնի՝ նախքան մրցումների երկրորդ փուլին մասնակցելը: Այդպիսով, Լևոն Արոնյանին պարտություն է գրանցվել որակավորման 2-րդ փուլի առաջին պարտիայում, որտեղ նա պետք է մրցեր ավստրալացի Բոբի Չենգի հետ:

Աղբյուր՝ Factor.am