Զգուշացնում եմ՝ մենք համայնքում ֆեոդալներ չենք հանդուրժելու․ Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ յուրաքանչյուր թիմակցի դեմ ոտնձգություն համարելու եմ ոտնձգություն իմ հանդեպ։

Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանն, ով խոշորացված համայնքի ընտրություններում “Դեմոկրատական այլընտրանք” կուսակցության և իմ մրցակիցներից մեկն է, անօրինական միջոցներով փորձում է ազդել մեր թիմակիցներից ոմանց հանդեպ։

Առայժմ անուններ ու փաստեր չեմ հրապարակի, բայց Մաթևոսյանին ու նրա թիմին զգուշացնում եմ՝ մենք համայնքում ֆեոդալներ չենք հանդուրժելու։ Եթե նման գործելաոճը շարունակվի, խոստանում եմ համարժեք պատասխան, որից շատերն ուշքի չեն գա։

Իմ յուրաքանչյուր թիմակցի դեմ ոտնձգություն համարելու եմ ոտնձգություն իմ հանդեպ՝ դրանից բխող հետևանքներով»։