Ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են պիցցերիաների ցանցից, ջերմություն, փսխում եւ այլ նշաններ ունենալու դեպքում անհապաղ դիմեն բժշկական օգնության․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից նշում են․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության: