Ամենացավալին ապատեղեկատվություն տարածող «բժիշկներն» են.Վահե Տեր-Մինասյան

Հայտնի ուռուցքաբան, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամենացավալին ապատեղեկատվություն տարածող «բժիշկներն» են։ Սրանք իսկապես հանցագործ են։ Վառ ներկայացուցիչներից մեկը, Բեյրութում գինեկոլոգ աշխատելուն զուգահեռ մանկապարտեզային մակարդակի տեսանյութերով փորձում էր բանավիճել ու ապատեղեկատվություն տարածել։ Եվ այն պահին երբ խոստանում ես հանրայնացնել իր «փաստարկները» ՖԲ–ին բողոք է գրում ։

Վայ Ձեր հիվանդներին…Հուսով եմ, որ գոնե Հայաստանում պատկան մարմինները վերջապես կսկսեն խստագույնս հետևել մարդկանց առողջությանը վնաս պատճառող ինֆորմացիա տարածողներին ու համապատասխան միջոցներ կիրառել։ Սա արդեն շուտվանից ազգային անվտանգության հարց է!!!»: