Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԳՆ շենքը

Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԳՆ շենքը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական AZERTAC գործակալությունը՝ հատուկ ընդգծելով, որ օրվա ընտրությունը պատահական չէ։

«Այս շենքում էին հանդիպումներ անցկացվում օտարազգի հայամետ քաղաքական գործիչների հետ, որոնք այցելում էին օկուպացված տարածքներ։ Այս շենքում էին անօրինական մուտքի վիզաներ և հավատարմագրեր տրամադրվում օտարերկրացի լրագրողներին։ Այս շենքում նստած էր, այսօր Բաքվում դատվող, Դավիթ Բաբայանը հայտարարում, որ ադրբեջանական դրոշը Ղարաբաղում կարող է ծածանվել միայն դեսպանատան շենքի վրա։ Այդ պատճառով էլ այն հանգամանքը, որ ապամոնտաժումը մեկնարկել է հենց սեպտեմբերի 2-ին, մեծ քաղաքական և խորհրդանշական նշանակություն ունի»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է: Արցախի ԱԳՆ շենքում շուրջ երեսուն տարի գործել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը: