Առավոտյան հրետանային ակտիվ կրակից հետո, ադրբեջանական զինուժը անցել է հաձակման, կան զոհեր ու վիրավորներ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը մարդասիրական զինադադարի մասին որոշում էին կայացրել: Որոշման համաձայն, հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատվում էր մարդասիրական զինադադար: