Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում չկայացած համերգի վաճառված տոմսերի գումարը կվերադարձվի

Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում չկայացած համերգի վաճառված տոմսերի գումարը կվերադարձվի
Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում չկայացած համերգի վաճառված տոմսերի գումարը կվերադարձվի

Ինչպես հայտն է , վաղը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոդահլիճում կայանալու էր երգչուհի, միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազային համերգը, որը կազմակերպել էր «Ջազ Գյումրի» նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը:

Սակայն երգչուհին հետաձգել է իր համերգը` կազմակերպչին պատճառաբանելով, որ ավելորդ բախումների գնալ չի ուզում: Հիշեցնենք, որ « Բարև, Գյումրի» ֆեյսբուքյան խմբի ակտիվիստները, անչափ վիրավորված պատգամավոր Շուշան Պետրոսյանի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հնչեցրած մտքերից, որոշել էին քաղաքակիթ, խաղաղ բողոքի ակցիա անցկացնել «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց՝ «Էրթաս բարով» խորագրով:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/12/213907/