Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին․ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դարբինյանը գրել էր․
«ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին»։