ԿԳՄՍՆ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ. հայտարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին»: