Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ. ՀՀ կառավարություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպում այս պահին նախատեսված չէ՝ Հայաստանի հանրային ռադիոյին հայտնել են կառավարությունից:

Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը: