Վրաստանի ԱՆ-ը հրապարակել է կադրեր, որում Սաակաշվիլին հացադուլի ժամանակ սնվում է.Factor

Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է կադրեր 12-րդ քրեակատարողական հիմնարկից, մասնավորապես՝ Միխեիլ Սաակաշվիլիի խցից։ Տեսանյութում երևում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շիլա է ուտում։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով՝ հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սննդի ընդունման որոշ փաստեր։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին օրվա տարբեր ժամերին սնունդ և բնական հյութեր ընդունում»,- ասված է հաղորդագրությունում։

Սաակաշվիլին մեկնաբանել է ԱՆ-ի տարածած տեսանյութը։ Քաղաքական գործչի խոսքով՝ թույլատրվում է սնունդ ընդունել միայն բանտախցերում, իսկ բուժկետում դեղ են ընդունում՝ հաբերի կամ հեղուկի տեսքով։ Նա շեշտել է, որ այն, ինչ ստացել է, «կերակուր չէ», և ինքը, իբր, շարունակում է հացադուլը։