Սերգեյ Լավրովն ու Սուրբ Աթոռի քարտուղարը քննարկել են ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Քննարկել ենք իրավիճակը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ։ Հաստատեցինք, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման Մինսկի «միջոցառումների փաթեթի» ամբողջական և հետևողական իրականացումն այլընտրանք չունի։ Մենք մանրամասն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և այն գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- հայտարարել է Լավրովը։

Աղբյուր՝ Factor.am