Վթարվել է Սոչի–Երևան միկրոավտոբուսը. զոհվել է ՀՀ 5 քաղաքացի. ցուցակ

Վթարվել է Սոչի–Երևան միկրոավտոբուսը. զոհվել է ՀՀ 5 քաղաքացի. ցուցակ
Վթարվել է Սոչի–Երևան միկրոավտոբուսը. զոհվել է ՀՀ 5 քաղաքացի. ցուցակ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սոչի–Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին եւ շրջվել:

Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005 թ. ծնված Պ. Պառնեցյանը, 1985թ. ծնված Մ. Սահակյանը, Լուսինե Խաչատրյանը և 1971թ. ծնված Արմեն Բաբայանը տեղում զոհվել են:

Իսկ Ալլա Բերմիցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյտուրյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովհաննիսյանը (ծնվ. 1990 թ.), Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:

Անունները վերցված են lifenews.ru կայքից:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:

http://www.lragir.am