Նաիրա Զոհրաբյանը ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Այդ պաշտոնում Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ քվեարկեց միայն ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: ԲՀԿ նախագահ ընտրվելուց հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց․ – «Ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե […]
Նաիրա Զոհրաբյանը ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Այդ պաշտոնում Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ քվեարկեց միայն ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
ԲՀԿ նախագահ ընտրվելուց հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց․ – «Ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ»:
«Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում եմ ընդդիմություն: Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն», – ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար: Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա», – հայտարարեց ԲՀԿ-ի նոր ղեկավարը: