Կառավարության շենքի մոտից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 33-ի

Կառավարության մոտից ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 33 անձի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով (վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդված)։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ 3 ժամվա ընթացքում վարչական արձանագրություն կկազմեն և բոլորը ազատ կարձակվեն։ 

Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ: