Վրաստանում 12-15 տարեկան մոտ 200 երեխա է պատվաստվել

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում 12-15 տարեկան 150-200 երեխա է պատվաստվել, գրում է Aliq.ge-ն։

«Կորոնավիրուսի դեմ 12-15 տարեկանների պատվաստումը թույլատրելու մասին որոշումը երեկ է ստորագրվել։ Այսօր այն ակտիվորեն ընթանում է, 150-200 դեռահաս արդեն պատվաստվել է», — ասել է Գամկղրելիձեն։

Իմունականխարգելման խորհրդի որոշման համաձայն՝ 12-15 տարեկան երեխաների  պատվաստումը  Pfizer դեղամիջոցով հնարավոր է դարձել։ Մինչ այդ 12-15 տարեկան 106 դեռահաս պատվաստվել է բժշկական ցուցումներով։