Նիկոլ Փաշինյանը սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին

Նիկոլ Փաշինյանը սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին
Նիկոլ Փաշինյանը սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին

Դեկտեմբեր սկզբին Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության և 2015 թվականի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում շատ կարևոր տարբերություն կա: Այս մասին, ըստ Lragir.am-ի․  Դիլիջանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր տարբերություն կա Պերմյակովի դեպքի հետ: Այն ժամանակ պետք էր համոզվել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու: Մինչև հիմա էլ Ավետիսյանների հարազատները կասկած ունեն՝ արդյոք գործը քննվել է ամբողջությամբ, և նրա որտեղ պահելու հանգամանքը այս համատեքստում ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն: Այս պարագայում այդպիսի իրավիճակ չունենք:

Մեր խնդիրը ո՞րն է՝ որ որևէ գործ ամբողջությամբ քննվի, բացահայտվի, թե մեր խնդիրն է, թե զինվորը որ քրեակատարողական հիմնարկում է պահվում: Կա իրավակարգավորում և եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանում կտա: Ամբողջ խնդիրն այն է, որ զինծառայողը չի ձերբակալվել մեր իրավապահների կողմից: Մեր իրավապահների կողմից չի ձերբակալվել: Նա ձերբակալվել է ոչ ռազմական բազայի տարածքից դուրս»,-ըստ աղբյուրի ասել է Փաշինյանը:

Նա նաեւ նշել է, որ «մտահոգությունները քննարկում ենք գործընկերների հետ, բայց գործընթացը չպետք է անհարկի քաղաքականացնել»: