Նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ: