Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանն ուժերը չափեց ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով:
Արսեն Հարությունյանն Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության` եռակի բրոնզե մեդալակիր, մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը: