Քանաքեռցի Տույի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են.Factor

Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են պատգամավորի երեք որդիները։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Սիմոնյանի ձերբակալված մյուս որդին և գործով անցնող Գևորգ Ջաբարյանն ազատ են արձակվել, Թադևոսյանի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք չի առաջադրվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։

Ավելին՝ factor.am-ում: