Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունները չեն արդարացրել Ադրբեջանի սպասելիքները. Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել «ավելի մեծ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար»։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին՝ բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում»,- ասել է Բայրամովը Վիլնյուսում լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում։

Նա նաև բողոքել է, որ բանակցությունները չեն արդարացրել Ադրբեջանի սպասելիքները։ Բայրամովը նշել է, որ չնայած «երկկողմ շփումներում որոշակի դինամիկային, խաղաղության պայմանագրի շուրջ տարբեր ուղղություններով ձեռք բերված առաջընթացին, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական ​​սահմանների սահմանազատումը և տրանսպորտային և հաղորդակցության կապերի վերականգնումը, Բաքվի սպասելիքները դեռևս չեն արդարացել»։

«Մենք հավատում ենք, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հարգման վրա»,- ասել է Բայրամովը՝ մոռանալով, սակայն, հիշատակել, որ հենց Բաքուն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պարբերաբար սպառնալիքներ հնչեցրել ու անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին։