Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև իրավիճակը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն իրավիճակի կայունացմանը և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: