ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ-ի տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։
Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում Ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։
Արձանագրված հիմնական թերություններն են՝
✔ սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում,
✔ որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում,
✔ առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ,
✔ երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։
Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։
Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։
Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքէջում։