«Գնում եմ երկինք». 37-ամյա արարատցու դին գտել են գոմում՝ հակի թելով կախված վիճակում.Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված:

Նշված հասցե է ժամանել ոստիկանության խումբը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 37-ամյա Էդգար Գ.-ն է:

Կայքի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»: