Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր սպասվում է անձրև, ամպրոպ

Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Իսկ այսօր գիշերը, ապրիլի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ից 18-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոմետ ծառայությունից։