Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին:

Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին»: