Այս համատեքստում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների անվերապահ իրագործումը դառնում է պարտադիր․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի հերթական ռազմական սադրիչ գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ զինված հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

Այս համատեքստում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների անվերապահ իրագործումը դառնում է պարտադիր:

Եթե այս ամենի համատեքստում էլ այդ կառույցը չի կատարում իր պարտականությունները, ուրեմն ակնհայտ է, որ մենք գործ ունենք հեղինակազրկված, չաշխատող և ձևական բնույթ կրող կառույցի հետ, որը, փաստորեն, Հայաստանի դեպքում, չի գործում…»։